Համայնքային որոշ անձնագրային ծառայություններ կիրակի կաշխատեն
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով Անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ կիրակի ոչ աշխատանքային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել