Հայտնաբերվել է ականանետի արկ
Օգոստոսի 19-ին, ժամը 18։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել