HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով տեղի է ունեցել թեկնածուների թեստավորման փուլ

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների հարցազրույցի փուլը, որի ընթացքում իրականացվելու է նաև թեկնածուների բարեվարքության ստուգումը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մրցութային հանձնաժողովի (Հանձնաժողով) կազմում են եղել Հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ՝ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:

Թեստավորման մրցույթին՝ որպես դիտորդ մասնացել է նաև «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:

Գրավոր փուլի մասնակիցները մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկօրյա ժամկետում, կարող են դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter