Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով):
Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել