HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել:

ՍԱՏՄ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:

Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանել է ԿԱՀԿ կայքում:

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter