HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը սպանել է կնոջը, ապա՝ ինքնասպան եղել

Ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Հայտնել է նաև, որ հիմա ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter