Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:
Լիահույս եմ, որ վերջին տարիներին հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կպահպանվի և կնպաստի երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել