HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter