Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործկացության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել