HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Գիշի գյուղի ջրամբարում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, Արցախի ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում: 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Արցախի Քննչական կոմիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter