Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվել է «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա․ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ
Օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհի մեկուսացվել է ժ.17:14-ին: Այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակայքում՝ 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել