Սերբիայի նախագահը ցավակցել է Վահագն Խաչատուրյանին «Սուրմալուի» պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հեռագրում ասվում է.
«Երևանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ և զոհվածների ընտանիքներին:
Խնդրում եմ անկեղծ ցավակցությունները փոխանցել նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ և ամբողջական ապաքինում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել