Արցախում ևս հայտարարվել է սուգ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:
Ինչպես արդեն հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրեր հայտարարելու որոշում էր ստորագրել: Երկօրյա սուգը Երևանի Սուրմալու տոնավաճառի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակի համար է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել