Կայացել է ՀՀ-ԵՄ Համաձայնագրի կիրառումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կատարման ընթացքը:
Քննարվել են մասնավորապես շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության, սպառողների պաշտպանության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, թափոնների կառավարման, վիճակագրության և միգրացիայի ոլորտներում իրականացվող միջոցառումները, որոնց հիմնական նպատակը ԵՄ լավագույն ստանդարտների մոտարկումն է և դրանց հիման վրա ոլորտային բարեփոխումների իրականացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել