HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ԲԿ-ներ՝ «Սուրմալու»-ի պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով:

Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:

Տեղի ունեցած ողբերգական դեպքի, դրա առաջացման պատճառների, իրավասու մարմինների կողմից հնարավոր թերացումների, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավասու մարմիններից։

Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։

Ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter