HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենը 17։10-ից չէր աշխատում. ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ ռումբի մասին ահազանգ էր եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter