8 օրում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Սյունիքի մարզում կշռվել է 1082 տրանսպորտային միջոց
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի ՏՄ անշարժ հենակետում` օգոստոսի 4-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել 1082 տրանսպորտային միջոց։
Կշռման գործըթացի իրականացման արդյունքում 104 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը լինելու է ամենօրյա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել