HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ):

«Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում. հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասի գործունեությունը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter