HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսմամբ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լուսանկարը՝ Քրիստինե Աղալարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter