ArCa համակարգով քաղաքացու բանկային քարտից առանց իր իմացության գումար է փոխանցվել
Արցախում գրանցվել է կիբերհանցագործության հերթական դեպքը:
Ըստ Արցախի ոստիկանության, oգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ.Է.-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին: Արդյունքում, իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Արցախի ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբերհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում եւ կոչ է անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել