Զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար երեք անձ է ձերբակալվել
Իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները օգոստոսի 9-ին Հյուսիսային պողոտայում ձերբակալել են և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերել են 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել