Ուշիի ոլորաններում ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Այս մասին յաղորդում է քննչական կոմիտեն
Ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Freightliner» մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել