HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի դեսպանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Դեսպան Լևրենսը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել մեր երկրում և չնայած իր պաշտոնավարման ընթացքը համընկել է համավարակի, պատերազմի հետևանքով առաջացած դժվարին շրջանի հետ, ինքն առավելագույն ջանք է ներդրել՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter