HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պահի դրությամբ կա 19 վիրավոր, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի առողջապահության նախարար

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս պահի դրությամբ կա ընդհանուր՝ 19 վիրավոր, 4 վիրավոր գտնվում են ծանր վիճակում, որից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մնացած վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր են կիրառում Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter