
«Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»․ ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարությունումը։
«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։ Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Մեկնաբանել