
ԱՀԿ. COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18 %-ով, ընդ որում՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։
Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում՝ բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ:
Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ/բուստեր/ պատվաստում, կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար:
Մեկնաբանել