
Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։
«Հիշեցնեմ, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը»,- գրել է նա։
Նշենք, որ պտուղ-բանջարեղենի, հատկապես՝ ծիրանի արտահանման այս թեժ սեզոնին սա ամենավատ լուրերից մեկն էր, որ ստացել էին հայ արտահանողները, վերջիններս մեծ վնասներ կարող էին կրել, եթե ճանապարհը շարունակեր փակ մնալ։
Տես նաև՝
Բեռնափոխադրող. «Լարսում մեքենաների տեղաշարժ կա, սակայն տեղեկություններ կան, որ ռուսական կողմից ճանապարհը դեռևս փակ է»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել