HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022 թ․-ի մայիս ամսվա բորսայական տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի մայիս ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսան:

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մայիսին կազմել է ավելի քան 16,7 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի մայիսի համեմատ գրանցելով 203 % աճ:

Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 77 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մայիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 486.8 մլրդ դրամ, որը 4.6 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան ավելի քան 3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 272 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 104։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի մայիսի համապատասխան ցուցանիշը 28 %-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 35 մլն դրամի։

Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է  57 %-ով՝ հասնելով 250.4 մլրդ դրամի։

Բաժնետոմսերով կնքվել է 80 գործարք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter