
Սևանա լիճ են բաց թողնվել իշխանի մանրաձկներ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ մանրաձկան բացթողումն իրականացվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերում:
Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
Մեկնաբանել