
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռայիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Վարչապետ Փաշինյանը նախագահ Ռայիսիին իր տպավորություններն է փոխանցել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը: Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
Մեկնաբանել