
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը և Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։
Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է հրավերը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Մեկնաբանել