HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգերորդ ձերբակալությունը՝ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է: Վերջինս ձերբակալվել է:

Հաղորդագրության համաձայն՝ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է երեք անձ, մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter