HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, մահացել է 1 մարդ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի մասին տվյալները սկսել է հրապարակել շաբաթը մեկ։

Նախորդ շաբաթ կատարվել է 11 538 թեստավորում։ Առողջացել է 31 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 900 դեպք։ Հիվանդացածներից 412 050-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8623 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 069 240 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter