
Լուսաձայնային նռնակներ` Ազգային ժողովի բակում (տեսանյութ)
Ոստիկանությունը խորհրդարանի բակում լուսաձայնային նռնակներ է տեղադրում:
Այսօր խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխան է լինելու, և սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան: Անհնազանդության ակցիաների մասնակիցներն այսօր 15:30-ից հավաքվելու են Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Վաղն ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարցուպատասխան։ Ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգային ժողով։ Մենք պետք է լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ լինի իրական գործադուլ և դասադուլ»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել