HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 3-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, մահվան դեպք ևս չի գրանցվել։

Նախարարության փոխանցմամբ՝ այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ՝ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը:

Երեկ կատարվել է 1745 թեստավորում։ Առողջացել է 16 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք։ Հիվանդացածներից 412 019-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter