HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի․ Արտակ Բեգլարյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է իր նախնիների իրականացրած ահասարսուռ ոճրագործության պատասխանատվությունից­՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և ժխտումը ևս հանցագործություն է: Ավելին, Թուրքիան անվերապահորեն աջակցում է եղբայրական Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ, որը, գաղափարական առումով, Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

Արցախը ևս միացել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը երեկ ու այսօր:

Թող ամբողջ աշխարհում ջահերի լույսը իսկապես լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին:

Թող լույս իջնի բոլոր նրանց մտքերում, որոնք ժխտում և այդպիսով արդարացնում են ոճիրը…

Եվ թող լույսերի մեջ մնա սրբադասված նահատակների հիշատակը»,- գրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter