
Կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 22-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Երեկ կատարվել է 3123 թեստավորում (ընդհանուր` 3 029 751 թեստավորում): Առողջացել է 18 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք։ Հիվանդացածներից 410 535-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել