
Փաշինյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա զարգացման, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կրթության, մշակույթի և հումանիտար այլ հարցերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել