
Ադրբեջանցիների կողմից Խնուշինակում արկեր արձակելու դեպքի առթիվ քրեական գործը վարույթ է ընդունվել․ ԱՀ ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Ինչպես հայտնում են Արցախի քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել