«Հայկական ժամանակ». Տեր-Պետրոսյանը՝ Արամ Սարգսյանի մասին
«ՀԺ»-ի թղթակցի՝ ինչպես կմեկնաբանեք Արամ Սարգսյանի հայտարարությունը՝ իր պատգամավորական մանդատը վայր դնելու եւ Կոնգրեիսց դուրս գալու հնարավորության մասին, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Նախ, մինչեւ մեկնաբանելը նշեմ. ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործկցությունը եւ նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: «Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հետաքրքրվել է թղթակիցը: «Դա կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել