Երևան-Եղեգնաձոր ճանապարհին մեքենան ընկել է ձորը
Մայիսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայիսի 19-ից մինչև մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Արա Տոռոզյանի վարած «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 83-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը մահացել է: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել