
Հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել
Ապրիլի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք՝ կատարված 2355 թեստավորումից։
Նոր մահվան դեպքեր չեն գրանցվել, առողջացել է 14 մարդ։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422677 դեպք, որոնցից 410324 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2053 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8620 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2988412 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել