
Հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ ընդհանուր կազմելով 422 662: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2853 թեստավորում (ընդհանուր՝ 2 996 057):
Կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, դեպքերի ընդհանուր թիվը 8620 է: Առողջացել է ևս 15 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 310-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2052 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել