
Զարուհի Փոստանջյանը վատ տրամադրություն ուներ. նա մանդատից հրաժարվո՞ւմ է
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ Զարուհի Փոստանջյանը հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ ոչ:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե պատգամավորական մանդատից հրաժարվելու է «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Զանգահարեք իրեն թող պատասխանի, ես տեղյակ չեմ»,- ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը:
Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Զարուհի Փոստանջյանին: Վերջինս վատ տրամադրությամբ պատասխանեց հեռախոսազանգին, ասաց, թե չի կարող խոսել, եւ անջատեց հեռախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել