HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անապահովության համակարգում հաշվառված քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է

 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ա. Իսրայելյանը տարբեր անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ իրեն ամրակցված տարածքում բնակվող և անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին 2020-2021 թվականների ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ: Մասնավորապես` նրանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով` նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ, հիշյալ ընտանիքներին ներառել անապահովության գնահատման համակարգում, ինչի արդյունքում վերջիններս անհիմն ստացել են ընտանեկան նպաստ: Դրա դիմաց Ա. Իսրայելյանը հիշյալ անձանցից յուրաքանչյուրից 2020-2021 թվականների ընթացքում ստացել է 5-20 հազար ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն: 

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 2-րդ մասով:

Ա. Իսրայելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter