Սամվել Ալեքսանյանն ասում է, որ շաքարավազի գինը չի բարձրացրել
Թերթերից մեկը գրել էր, որ մանրածախ առեւտրի մի քանի կետերում այսօր շաքարավազի գինը 10 դրամով թանկացել է: Դեռ երեկ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում ընտրություններից հետո գնաճ է սպասվում:
Շաքարավազի միակ ներկրողը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը, իսկ պատգամավորն այնտեղ մի քանի տոկոս բաժնեմաս ունի:
Սամվել Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շրջանառվող խոսակցությունները, թե շաքարի գնի բարձրացումը ընտրությունների հետ է կապված, իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրենց ընկերությունը շաքարավազի գինը չի բարձրացրել:
«Նույն գինն է մնացել, նույն գինն էլ մնալու ա, չենք թանկացրել»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել