HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստյոպա Սաֆարյանը աշխատանքի նոր առաջարկներ է ստացել

Պատգամավորներից մի քանիսը, որոնք բիզնես չունեին եւ բավարարվում էին միայն խորհրդարանից ստացած աշխատավարձով, 5-րդ գումարման Ազգային ժողովում չընտրվեցին եւ փաստացի համալրեցին գործազուրկների շարքերը:

«Ես չեմ կարծում, որ աշխատանքի խնդիր եմ ունենալու: Կարծում եմ, որ շատ տեղեր կլինի, որ կկարողանամ աշխատել, միգուցե նաեւ միջազգային կառույցներում: Այնպես որ` աշխատանքի խնդրի մասին չեմ մտածել եւ իմ աշխատավարձը միշտ բավարարել է ապրելու համար, իմ ընտանիքը միշտ տեղավորվել է այն գումարի շրջանակում, ինչը ես ու կինս հայթայթել ենք»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը, ով բիզնես չունեցող պատգամավորների թվում է:

Նրա ասելով` արդեն աշխատանքի հրավերներ ունի: Ավելի վաղ աշխատանքի հրավերներ ստացել է երկու համալսարաններից` կոնֆլիկտների կարգավորում եւ բանակցություններ թեմայով: Մեկ տարի ժամկետով հրավեր է ստացել նաեւ Միացյալ Թագավորությունից, սակայն վերջնական պատասխան դեռ չի տվել:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ արդեն չընտրված եւ բիզնես չունեցող պատգամավորներին պետք չէ հատուկ աշխատավարձ տալ, սակայն կենսաթոշակին հավելավճար արժե տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter