ՔՊ-ական պատգամավոր. «Պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը»
Խորհրդարանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցման հարցին: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ գազամատակարարումը կրկին դադարեցվել է:
Պատգամավորը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց այդ խնդրի վրա` հիշեցնելով, որ օրեր շարունակ Արցախի բնակիչները զրկված էին գազամատակարարումից, և Ադրբեջանն ամեն կերպ խանգարում էր վերականգնողական աշխատանքներին:
«Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քալեր ձեռնարկեն: Մենք, իհարկե, Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, բայց ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է, ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այս հարցին»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել