
Գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ֆիզիկական պարտապան քաղաքացիների համար Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» նոր էլեկտրոնային հարթակը՝ թվային նոր գործիքներով և լայն հնարավորություններով։
Գրանցվելով «Անձնական գրասենյակում»` քաղաքացիները կարող են, առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու, ստանալ տեղեկություններ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ներբեռնել որոշումներ, կատարել վճարումներ անմիջապես նույն հարթակից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել