HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հավաքականը աշխարհում կրկին 47-րդն է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր 47-րդ տեղը: Մեր թիմն ունի 598 միավոր, ինչպես նախորդ անգամ: Համաշխարհային դասակարգման առաջատարը շարունակում են մնալ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները: Նրանց հաջորդում են Գերմանիան, Ուրուգվայը, Հոլանդիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Անգլիան, Խորվաթիան: Ընդ որում՝ առաջատար 8-նյակը չի փոփոխվել: Արգենտինան բարձրացել է 9-րդ տեղ՝ փոխատեղվելով Դանիայի հետ: 11-րդ տեղում ռուսներն են, որոնց հաջորդում են իտալացիները:

Ինչպես հայտնի է, Դանիան ու Իտալիան Հայաստանի առաջիկա մրցակիցներն են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր մյուս մրցակիցներից չեխերը 26-րդն են, բուլղարները՝ 96-րդը, իսկ Մալթան հանգրվանել է 150-րդ տեղում: 

Տարածաշրջանային հարեւաններից առաջատարը թուրքերն են՝ 33-րդ տեղ, մյուսները զիջում են Հայաստանին. Իրանը 52-րդն է, Վրաստանը՝ 95-րդը, Ադրբեջանը՝ 109-րդը: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter